Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Նրանց անօգուտ խրատելու փոխարեն՝ նրանցից ազատվելու ճար արեք»

«Նրանց անօգուտ խրատելու փոխարեն՝ նրանցից ազատվելու ճար արեք»
09.09.2014 | 12:00

«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի է:

Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը Խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:
Ս. Սարգսյանի այս խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը, որը շտկել հնարավոր չէ նույնիսկ ի'ր հիշեցումից հետո:
Խորհրդարանում աշխատելու համար առնվազն կարդալու, պետության մասին մտածելու, համապատասխան գրառումներ և առաջարկներ կատարելու կարողություն է պետք ունենալ, որոնք նման խրատներով ձեռք բերել հնարավոր չէ, սա ես որպես մանկավարժ եմ ասում:
Այս կարողությունները միայն կրթությամբ են ձեռք բերում: Այնպես որ նրանց այս կարողությունները խորհրդարան բերելուց առաջ պետք է ստուգած լինեիք :
Այսինքն խորհրդարանի խրամատը այդ մարդկանց համար հակացուցված է, նրանց մեծ մասը Ձեր ասած` վատ զինվորներն են, ովքեր սահմանը պաշտպանելու փոխարեն` հրացանը ձեռքին փախչում են, իսկ մեր երկրում եղած պրոբլեմներն էլ ոչ թե նրանց թշնամին է, այս որակման հետ լիովին համաձայն եմ, այլ` նաև նրանց հարստանալու միջոցը:
Այնուամենայնիվ` միամիտ- միամիտ հարցնում եմ. ի՞նչ եք անելու, եթե այս հիշեցումից, զգուշացումից հետո էլ շարունակեն բացակայել, մատների արանքից նայել իրենց գործին, կամ էլ երկրում եղած պրոբլեմները ոչ թե վերացնեն` որպես իրենց թշնամի, այլ այնքան բազմացնեն, որ Դուք էլ, իրենք էլ, բոլորս էլ, խեղդվենք այդ պրոբլեմների ծովում: Համոզված եմ, որ և՛ Դուք, և՛ մենք բոլորս չենք ուզում խեղդվել իրենց գործին մատների արանքից նայող Ձեր հովանավորած պատգամավորների պատճառով:
Ուրեմն խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ